Լրահոս

04.03.2013 13:48


«Black Sabbath»–ի կիթառահարը՝ Գոռ Սուջյանի և «Dorians»–ի մասին. «Լավ խումբ է, մեներգիչն իրոք լավ ձայն ունի» (տեսանյութ)

«Black Sabbath»–ի կիթառահարը՝ Գոռ Սուջյանի և «Dorians»–ի մասին. «Լավ խումբ է, մեներգիչն իրոք լավ ձայն ունի» (տեսանյութ)

Հանրահայտ «Black Sabbath» ռոք խմբի կիթառահար Թոմի Այոմին իր պաշտոնական էջում անդրադարձել է «Եվրատեսիլ–2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սուջյանի կատարմանը.

«Իմ գրած երաժշտությունը քվեարկությամբ հաղթող ճանաչվեց, և Հայաստանն այն կներկայացնի «Եվրատեսիլ»-ում։ Այդ երաժտության հիման վրա «Dorians» խումբը գրել է «Lonely Planet» երգը։ Լավ խումբ է, մեներգիչն իրոք լավ ձայն ունի, իսկ մրցույթի համար ընտրված երգի բառերը գրել են հենց խմբի տղաները»։

Մարտի 2–ին տեղի ունեցած «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ընտրական փուլի ժամանակ որոշվեց, թե որ երգով է Շվեդիայի Մալմո քաղաքում հանդես գալու Գոռ Սուջյանը։ Ներկայացվեց չորս երգ, հեռուստադիտողների քվեարկությունների և ժյուրիի ձայների 50/50 համադրությամբ ընտրվեց «Lonely Planet» երգը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը