Լրահոս

05.03.2013 12:58


Վազգեն Սարգսյանի մարտական ընկեր. «Սպարապետն ուներ համախմբելու յուրահատուկ հատկանիշ»

Վազգեն Սարգսյանի մարտական ընկեր. «Սպարապետն ուներ համախմբելու յուրահատուկ հատկանիշ»

Այսօր Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Օրվա առթիվ նրա մարտական ընկեր Մուրադ Կիրակոսյանն ասուլիսին նշել է, որ Սպարապետն ուներ համախմբելու յուրահատուկ հատկանիշ, որի շնորհիվ էլ համախմբեց բոլորին ու գնաց պատերազմի: «Ես չեմ ուզում Վազգենին փառաբանել, քանի որ նա դրա կարիքը չունի: Նա այն անձնավորությունն էր, որ ինչ կասեր տեսախցիկի առջև, նույնը կասեր սրճարանում ու այլ տեղում: Նա այնքան հայ էր, որ ասում էր. «Բանանը լավ միրգ է, բայց ծիրանիս հետ չեմ փոխի, ասետրինան լավ ձուկ է, բայց իշխանիս հետ չեմ փոխի: Փողոցում, եթե վուլգար հագնված աղջիկ էր տեսնում, նյարդայնանում էր ու ասում՝ մի՞թե հեր չունի էս աղջիկը»,-ասել է Սպարապետի մարտական ընկերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը