Լրահոս

26.06.2009 16:04


Մկրտիչ Մինասյան. «Այն բոլոր քննադատական դիտողությունները, որ արվեցին հարկային փաթեթի վերաբերյալ, մանրամասնորեն ուսումնասիրվել են կառավարության կողմից»

Մկրտիչ Մինասյան. «Այն բոլոր քննադատական դիտողությունները, որ արվեցին  հարկային փաթեթի վերաբերյալ, մանրամասնորեն ուսումնասիրվել են կառավարության կողմից»

-Կառավարությունը նպատակ է ունեցել ստվերի դեմ պայքարել, սակայն, իմ գնահատմամբ,  այդ միջոցներն իրատեսական չեն, և հոնքը շինելու տեղ՝ աչքն էլ են հանելու,- պատասխանելով կառավարության ներկայացրած հարկային փաթեթի մասին «7օր»-ի հարցին՝ ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։

Ըստ Մկրտիչ Մինասյանի՝ ինքը քննադատել է կառավարության ներկայացրած հարկային փաթեթը, սակայն այն բոլոր քննադատական դիտողությունները, որ արվել են, մանրամասնորեն ուսումնասիրվել են կառավարության կողմից, և կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի «այն բարի նպատակը, որ դրել էր իր առջև, կարողանա իրագործել»։

Վարչապետը վերջերս մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք ընդունում են, որ բազում թերություններ կային հարկային փաթեթի մեջ, և ամեն ինչ անելու են, որպեսզի փաթեթը լինի լիարժեք,- ասել է պատգամավորը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը