Լրահոս

05.03.2013 15:34


Շահագործումից հանվեց վթարված ջրատարը

Շահագործումից հանվեց վթարված ջրատարը

 Արաբկիրի Արղության 3 հասցեում մարտի 5-ի առավոտյան սկսվեցին շինարարական աշխատանքները, որի պատճառով մինչև մարտի 6-ը ժամը 10.00-ը հայտարարվել էր Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս պող. 3-50, Ն. Զարյան փ. 13-19, Փափազյան փ. 15-ից բարձր համարների, Հր. Քոչար փ. 9-160, Սունդուկյան փ. 21-29, Վաղարշյան փ. 13-29, Ա. Խաչատրյան փ. 23-36 համարների, Ա. Խաչատրյան փ. 1-ին նրբանցքի, Գրիբոյեդով, Վրացական, Գ.Ա րծրունի, Արղության, Մալխասյանց փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարման դադարեցման մասին:

            Ինչպես տեղեկացրեց «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևմուտք» շահագործման տնօրինության «Արաբկիր» տեղամասի գլխավոր ճարտարագետ Գաբրիել Մելիքսեթյանը, ամիսներ առաջ վարչական շրջանի ջրամատակարարման համակարգի զարգացման ծրագրի շրջանակներում շահագործումից հանվել էր ՛՛Լամպերի գործարան՛՛ օրվա կարգավորիչ ջրամբարից /ՕԿՋ/ դեպի «Կովկասյան» ՕԿՋ ձգվող մեծ տրամագծով ջրատարի ստորին հատվածը, որի անհրաժեշտությունն այլևս չկար: Արդյունքում՝ նվազագույնի էր հասցվել ջրի կորուստն այդ տարածքում, իսկ սպառողների ջրամատակարարումը կայունացել էր: Իսկ մարտի 5-ին նշված աշխատանքները ստացան իրենց շարունակությունը. վթարի կանխարգելման և Արաբկիրի տվյալ հատվածի ջրամատակարարման բարելավման նպատակով շահագործումից հանվեց 400 մմ տրամագծով ջրատարի հերթական հատվածը՝ մոտ մեկ կիլոմետր երկարությամբ: Վերջինս ոչ միայն վթարային էր և ջրի կորստի էր հանգեցնում, այլև խիտ կառուցապատված էր բազմապիսի շինություններով, որի պատճառով գրեթե անհնարին էր դարձել վերանորոգման աշխատանքների իրականացումը:

            Ըստ Գաբրիել Մելիքսեթյանի՝ Արղության 3 հասցեում ոչ թե պարզապես խցափակվում է խողովակը, այլև ստեղծվում նոր ջրաբաշխիչ հանգույց. տեղադրվում է 80մմ և 150մմ տրամագծով փականներ, ինչպես տեղի սպառողներին ջրով ապահովելու, այնպես էր այլընտրանքային ճանապարհով  ջուրը «Կովկասյան» ՕԿՋ   հասցնելու ահմար:

  ՛«րևան Ջուր»ՓԲԸ Հաղորդակցության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը