Քաղաքական

05.03.2013 20:12


ԲՀԿ խորհրդի նիստում քննարկվել են ներքաղաքական և կազմակերպչական խնդիրներ (տեսանյութ)

ԲՀԿ խորհրդի նիստում քննարկվել են ներքաղաքական և կազմակերպչական խնդիրներ (տեսանյութ)
Այսօր կայացած ԲՀԿ խորհրդի նիստում օրակարգային են եղել ինչպես ներքին կյանքին, այնպես էլ կուսակցության կառուցվածքում որոշակի շտկումեր մտցնելուն և ԲՀԿ գործունեությունն ավելի ճկուն դարձնելուն վերաբերող կետերը:
«Մենք Հայաստանի իրականության մասին գիտենք ոչ թե կառավարության հայտարարություններից ու որոշումներից, այլ մարդկանց հետ ամեն օր շփվելով, հանդիպելով, նրանցից լսելով, թե որ ոլորտում ինչ է կատարվում:
Ամեն օր մի նոր սոցիալական խավ բողոքի է դուրս գալիս: Մի օր տաքսիստները, մի օր ատամնաբույժները, մի օր կրպակատերերը, մի օր փոքր բիզնեսի ներկայացուցիչները, մի օր երիտասարդները:
Բոլոր ոլորտներում կան լուրջ պրոբլեմներ: Հիշեք, մենք` ես ու դուք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միշտ այս մարդկանց կողքին պետք է լինենք: Նրանք, ովքեր անձնական խնդիրներ լուծելու համար են եկել ԲՀԿ, այլ ոչ թե ժողովրդի խնդիրները լուծելու, կարող են գնալ, դուռը բաց է»
,- հավաքվածներին դիմելով՝ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:
Հնչել են տեսակետներ ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև ԲՀԿ հետագա քայլերի մասով: 
Շոշափվել են նաև երիտասարդությանը վերաբերող խնդիրները:
Դիմելով ԲՀԿ երիտթևի ղեկավարին՝ Գ. Ծառուկյանն ասել է, որ հիմնադրամից կտրամադրվեն միջոցներ` երիտասարդների համար դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը