Լրահոս

06.03.2013 11:58


Պարզվել է մահացու պատահարին զոհ գնացած տղամարդու ինքնությունը

Պարզվել է մահացու պատահարին զոհ գնացած տղամարդու ինքնությունը

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ մարտի 3-ին՝ ժամը 19։30-ին, «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի մոտ բախվել էր «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի, որի ընթացքում նույն վայրում «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել անձը չպարզված 55-60 տարեկան տղամարդու, որը մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել էր:
Ոստիկանները պարզել են մահացու պատահարին զոհ գնացած տղամարդու ինքնությունը՝ 1963թ. ծնված Ավետիս Արզումանյան:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը