Քաղաքական

06.03.2013 09:56


Սերժ Սարգսյանն իր փեսային պատժո՞ւմ է. հնարավոր է՝ նա դեսպան նշանակվի

Սերժ Սարգսյանն իր փեսային պատժո՞ւմ է. հնարավոր է՝ նա դեսպան նշանակվի

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրել է.

«Երեկ տեղեկություն ստացանք, որ Սերժ Սարգսյանն իր փեսային՝ Միքայել Մինասյանին, ով Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալն էր և քարոզչության գծով պատասխանատուն, որոշել է դեսպան նշանակել:

Ըստ այդ տեղեկությունների, Սարգսյանը փեսային գործուղելու է Վատիկան: Նշենք, որ Վատիկանում ՀՀ դեսպանը Վիգեն Չիթեթչյանն է: Թե ինչով է պայմանավորված սույն որոշումը, առայժմ թերևս կարելի է միայն ենթադրություններ անել: Չի բացառվում, որ Սարգսյանը որոշել է պատժել փեսային՝ փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների` Սերժ Սարգսյանի համար խայտառակ արդյունքների համար: Նշենք, որ այդ արդյունքներին Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականներն իսկապես չէին սպասում և դա մեծ անակնկալ էր նրանց համար:

Սպասվում էր, որ Սերժ Սարգսյանի հրամանագիրը` Միքայել Մինասյանին դեսպան նշանակելու մասին, պետք է հրապարակվեր հենց երեկ: Սարգսյանի պաշտոնական կայքում, սակայն, այդպես էլ նման տեղեկություն չհայտնվեց: Հավանականություն կա նաև, որ Միքայել Մինասյանին, այդուամենայնիվ, կհաջողվի համոզել աներոջը՝ հետ կանգնել իր որոշումից:

Արդյոք Սերժ Սարգսյանն իր որոշման մեջ հաստատուն կլինի, թե Միքայել Մինասյանին կհաջողվի ազդել աներոջ որոշման վրա, պարզ կդառնա առաջիկա օրերին»:

Այս խորագրի վերջին նյութերը