Լրահոս

06.03.2013 20:00


Մեկնարկում է Սամբոյի Հայաստանի պատանիների և երիտասարդների առաջնությունը

Մեկնարկում է Սամբոյի Հայաստանի պատանիների և երիտասարդների առաջնությունը
Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում մեկնարկում է Սամբոյի Հայաստանի պատանիների և երիտասարդների առաջնությունը՝ մասնակցությամբ Երևանի, ՀՀ մարզերի և ԼՂՀ լավագույն մարզիկների:
Մարտի 6-ին մայրաքաղաք կժամանեն մասնակիցները, կգրանցվեն, տեղի կունենա մրցավարական խորհրդակցություն, մարզիկների կշռում, իսկ մարտի 7-ին կկայանան պատանեկան առաջնության գոտեմարտերը,  8-ին՝ երիտասարդական:
Հաղթողները կպարգևատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով և մեդալներով: 
Առաջնության արդյունքում վերջնականապես կձևավորվեն ապրիլի 11-ից 15-ը Կիպրոսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականների կազմերը, ինչպես նաև՝ հուլիսի 6-ից 17-ը՝ ՌԴ Կազան քաղաքում անցկացվելիք  Ոնիվերսիադա 2013-ի հայաստանցի ուսանող մարզիկների ցուցակը:
Գոտեմարտերի սկիզբը ժ. 10:00-ին, հասցեն՝ Երևան,  Կողբացու, 69: Մուտքն ազատ է:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը