Լրահոս

06.03.2013 14:18


Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Բաց նամակ  Երևանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանին

Պարոն Մարգարյան

Ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, դիմելով Ձեզ, հայտնում եմ իմ վրդովմունքը իմ գույքը հափշտակելու նպատակով Երևան քաղաքի քաղաքապետարանի կողմից իրականացված օրենքի կոպիտ խախտումների դեմ, որը գործում է «Սոգլասիե Արմենիա» (որը պատկանում է Արա Աբրահամյանի կլանին) շինարարական ընկերության շահերից ելնելով։

Դուք գիտեք, որ դատարանի կողմից հաստատված հաշտարար համաձայնությամբ դեռևս 2005 թ. Արամի 38 հասցեում գտնվող իմ հայրական տան սեփականության բաժնեմասի փոխարեն Երևանի քաղաքապետարանի կողմից ինձ հատկացվել է հողատարածք (332.6 քառ. մ) նույն հասցեում։ Այդ հողատարածքը տրամադրվել է ինձ որպես փոխհատուցում իմ սեփականության դիմաց, որը քաղաքապետարանը խլել է ինձանից իբրև թե «պետական կարիքների» համար հօգուտ «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ։

Վերաքննիչ դատարանում հաշտարար համաձայնության հաստատումից հետո, Երևանի քաղաքապետարանը «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ շահերից ելնելով փորձեց անօրինական կերպով կասեցնել հաշտարար համաձայնությունը ինձ որպես փոխհատուցում հողատարածք տրամադրելու վերաբերյալ։

Այդ պատճառով էլ մի քանի տարվա ընթացքում ստիպված պայքարեցի քաղաքապետարանի այդ  կամայականության դեմ, որպեսզի հասնեմ Հայաստանի դատական ատյանների կողմից իմ օգտին օրինական որոշումներ ընդունելուն։

Բայց այդ ժամանակ, երբ ես դատարաններում պայքարում էի իմ իրավունքների համար, Երևանի քաղաքապետարանը «Սոգլասիե Արմենիա» ընկերության հետ կնքեց իմ 332.6 քառ. մ ներառող լրացուցիչ հողատարածքի անօրինական առուվաճառքի պայմանագիրը։

Ընդ որում, այդ գործարքը կանխամտորեն գաղտնի էր պահվում  դատական մարմիններից, և քննարկումների ժամանակ քաղաքապետարանը ցինիկորեն թաքցնում էր վեճի առարկայի վաճառքը, իմանալով, որ այդ գործարքը անօրինական է և խոչընդոտում է Վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմանը՝ Վերաքննիչ դատարանի 2005 թ. հաշտարար համաձայնագրին համապատասխան ինձ 332.6 քառ. մ հողատարածք տրամադրելու վերաբերյալ։

Իմ 332.6 քառ. մ հողատարածքի անօրինական վաճառքի փաստը հօգուտ «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ պաշտոնապես բացահայտվել է մոտ մեկ տարի առաջ, իմ կողմից՝ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե կատարված հարկադիր հարցումից հետո, որը հետևեց իմ կողմից քաղաքապետարանին արված հարցումից և ձեզանից ֆորմալ, ճշմարտությունը թաքցնող պատասխան ստանալուց հետո։

Այժմ դատարանում ըստ ՎԴ 2085/05/12 գործի, քաղաքապետարանը (որպես պատասխանող) նորից փորձում է շրջանցել օրենքը և հիմա բացահայտ կերպով գործելով «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ի շահերից (պատասխանողի), դատարանում պայքարում է իմ գույքի նկատմամբ ընկերության անօրինական իրավունքների պաշտպանության համար՝ զրկելով ինձ որպես փոխհատուցում տրամադրված հողատարածքը ստանալու հնարավորությունից։

Ձեր անձնական շահագրգռությունը անօրինական որոշումներում ի հայտ է եկել նաև նրանում, որ Դուք անձամբ եք ստորագրել ըստ ՎԴ 2350/05/11 գործի Վերաքննիչ դատարանին ներկայացված բողոքը (որտեղ քաղաքապետարանը պատասխանող չի հանդիսանում) և ուժեղացրել եք Աբրահամյանների գոյություն ունեցող ճնշումը դատարանի վրա, նոր փորձ կատարելով կասեցնել Վարչական դատարանի իմ օգտին ընդունած որոշումը դատա-կատարողական վարույթի վերաբերյալ։ Ուշագրավ է, որ հենց ՀՀ դատա-կատարողական ծառայությունը, որը հանդիսանում է այս գործով պատասխանող, ձեռնպահ է մնացել իմ օգտին Վարչական դատարանի ընդունած օրինական որոշման բողոքարկումից։

Իմ դեպքը հանդիսանում է ակնհայտ ցուցադրությունն այն բանի, որ առանձին վերցված քաղաքացիների օրինական իրավունքները, խախտվում են մասնավոր ընկերությունների և շահագրգիռ պաշտոնատար անձանց՝ այդ թվում նաև Ձեր, կողմից։

Ընդ որում, իմ դեպքում արդեն երկու անգամ։ Եվ նույնիսկ երեք անգամ։ Առաջին անգամ քաղաքապետարանը վերցնում է իմ սեփականությունը (քանդելով հայրական տունս) հօգուտ «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ այսպես կոչված պետական կարիքների համար և տրամադրում է ինձ փոխհատուցում (332.6 քառ. մ)։ Երկրորդ անգամ անօրինական կերպով վաճառում է իմ փոխհատուցումը նույն ընկերությանը և զրկում է ինձ իմ օգտին ընդունված դատական որոշման հիման վրա ստանալ այդ 332.6 քառ. մ։

Եվ երրորդ անգամ՝ քաղաքապետարանը ձեր գլխավորությամբ, նորից իր ապարատի հզորությամբ հարձակվում է իմ դժբախտ 332.6 քառ. մ վրա, որպեսզի չճանաչի քաղաքապետարանի կողմից դատարանում ավելի վաղ թույլ տրված իր «սխալները» և նորից խախտելով օրենքը հաճոյանա օլիգարխներին։

Դառնալով քաղաքապետ դուք շարունակեցիք քաղաքապետարանի կողմից օլիգարխների մասնավոր շահերի միակողմանի աջակցման գիծը, ընդ որում իմ դեպքում ամենատգեղ ձևով։

Արդեն 8 տարի է, ինչ ես փորձում եմ վերականգնել արդարությունը, պաշտպանելով իմ գույքային իրավունքները և ստիպված եմ մի քանի անգամ անցնել բոլոր դատական ատյաններով՝ պայքարելով քաղաքապետարանի կողմից պետության անունից կատարված կամայականությունների դեմ։

Այդ անօրինությունը, երբ քաղաքապետարանը տնօրինելով իմ մասնավոր սեփականությունը, կրկնակի իր անունից Աբրահամյաններին օտարում է իմ գույքը, իսկ այժմ, որպեսզի վերջնականապես բավարարի օլիգարխների անկուշտ պահանջները և մարսի գործարքը, դուք, չարաշահելով ձեր պաշտոնական լիազորությունները, անձամբ պահանջում եք դատարանից կոպտորեն խախտել օրենքը և սքողել այդ ամենը անօրինական որոշմամբ։

Պրն. Մարգարյան,

Կոչ եմ անում Ձեզ գործել օրենքների խիստ և ձեր ուղղակի պաշտոնական լիազորությունների շրջանակներում՝ քաղաքացիների օրինական իրավունքների, դատարանների օրինական ուժ ստացած որոշումների ապահովման և կատարման ուղղությամբ, ինչը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանն ու նրա քաղաքացիների իրական շահերին։

Լյուբով Փիլոյան

Այս խորագրի վերջին նյութերը