Լրահոս

06.03.2013 20:05


Երաժշտական գործիքներ զենքից

Երաժշտական գործիքներ զենքից

Մեքսիկացի նկարիչ և քանդակագործ Պեդրո Ռեեսը բռնության դեմ իր բողոքը շատ յուրօրինակ ձևով է արտահայտում: Նա ատրճանակները վերածում է  կիթառների, ֆլեյտաների և հարվածային գործիքների: «Գաղափարն այն է, որ մահվան սարքերը փախակերպվեն կյանքի սարքերի: Ինչո՞ւ՝ որովհետև զենքի պատճառով մարդիկ չեն ուզում փողոց դուրս գալ, թաքնվում են,  չեն այցելում Մեքսիկայի հասարակական վայրեր, քանի որ զենքը շատ վտանգավոր է դարձնում մեր քաղաքները: Նույն փոխակերպումը, որին մենք ենթարկում ենք զենքը, ցանկանում ենք տեսնել նաև հասարակության մեջ»,–ասաց Ռեեսը:

Այս խորագրի վերջին նյութերը