Քաղաքական

06.03.2013 13:09


Ռուբեն Հախվերդյան. «Սերժ Սարգսյանը գավառամիտ է»

Ռուբեն Հախվերդյան. «Սերժ Սարգսյանը գավառամիտ է»

Այսօր հրավիրված ասուլիսում երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը համոզմունք է հայտնել, որ 2013թ. փետրվարի 18–ի նախագահական ընտրություններում լցոնումներ շատ են եղել։

–Սա մեռյալ հոգիների հանրապետություն է,–հայտարարել է նա։

Ռ. Հախվերդյանն ավելացրել է, թե Սերժ Սարգսյանը գավառամիտ է, լայնախոհ չէ.

–Հայաստանում կա արտագաղթ, քանի որ երիտասարդներն ասում են, որ սա երկիր չէ: Մարդիկ չեն դիմանում համատարած քծնանքի մթնոլորտին, գորշությանը:

Նա նաև խոստովանել է, որ ՀՀ երկորորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին իրեն չորսսենյականոց բնակարան է նվիրել, իսկ այն ժամանակ դեռ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը 30 հազ. դոլարով հովանավորել է իր ձայնասկավառակը:

–Բայց երբ նրա նախագահության օրոք նշանակումներ են արվում, որոնց հետ ես համաձայն չեմ, իրավունք չունե՞մ, որպես քաղաքացի և քիչ թե շատ հայտնի մարդ, դիտողություն անեմ,–ասել է նա,–իսկ Շուշան Պետրոսյանը բավականին փողեր է ստանում Պաշտպանության նախարարությունից և չի կարող չգովերգել Սերժ Սարգսյանին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը