Քաղաքական

07.03.2013 00:02


Արման Մուսինյան. Տեր-Պետրոսյանը խնդիր չունի հանդիպելու Ծառուկյանի հետ

Արման Մուսինյան. Տեր-Պետրոսյանը խնդիր չունի հանդիպելու Ծառուկյանի հետ

Իշխանական շրջանակներից համառորեն լուրեր են տարածվում, թե իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է խնդրել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ մերժում ստացել:

Անդրադառնալով այս լուրերին և ի պատասխան մեր հարցի՝ Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մեզ հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանը ՀՀ առաջին նախագահին նման խնդրանքով չի դիմել: «Տեր-Պետրոսյանը խնդիր չունի հանդիպելու Ծառուկյանի հետ՝ քննարկելու համար երկրի առջև կանգնած ցանկացած հարց»,–հավելել է Արման Մուսինյանը:

Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/9998.html

Այս խորագրի վերջին նյութերը