Լրահոս

07.03.2013 09:36


Շիրակի մարզպետ կդառնա ԱԱԾ տնօրենի տեղակալը

Շիրակի մարզպետ կդառնա ԱԱԾ տնօրենի տեղակալը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանի նշանակումը Շիրակի մարզպետի պաշտոնում կարելի է արդեն կատարված փաստ համարել. այսօր կայանալիք նիստում կառավարությունը նման որոշում կկայացնի: Գրում է «Հայկական ժամանակը»:
Որոշման նախագիծը երեկ երեկոյան տեղադրվել է կառավարության նիստի օրակարգային հարցերում: Ընդամենը 5 օր առաջ Ցոլակյանը մամուլում գրեթե հերքել էր իր` մարզպետ նշանակվելու մասին տեղեկությունները: «Այդպիսի բան չկա, ինչպես ուրիշների մասին է խոսակցությունը, այնպես էլ իմ»,–ասել էր նա: Թերթը նշում է, որ Ֆելիքս Ցոլակյանը 61 տարեկան է, ունի գեներալ–լեյտենանտի կոչում, ծնունդով Շիրակի մարզի Ներքին Ջրափ գյուղից է:

Այս խորագրի վերջին նյութերը