Լրահոս

07.03.2013 12:58


Կառավարությունը հաստատեց Վատիկանում դեսպանություն ստեղծելու նախագիծը. Սերժ Սարգսյանի փեսան «կարտաքսվի՞»

Կառավարությունը հաստատեց Վատիկանում դեսպանություն ստեղծելու նախագիծը. Սերժ Սարգսյանի փեսան «կարտաքսվի՞»

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է Վատիկանում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագծը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արդեն մի քանի օր է՝ լուրեր էին շրջանառվում, թե Սերժ Սարգսյանն իր փեսային՝ Միքայել Մինասյանին, որոշել է պատժել փետրվարի 18–ի նախագահական ընտրություններում իր խայտառակ արդյունքների համար և նրան դեսպան նշանակելով՝ «արտաքսում» է:

Նշենք նաև, որ Միքայել Մինասյանի՝ Վատիկանում ՀՀ դեսպան հնարավոր նշանակման մասին տեղեկությունը ՀՀ ԱԳՆ–ից «galatv.am»-ի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել են։

Տեղեկությունը «galatv.am»-ը փորձել է ճշտել ՀՀ արտգործնախարարության մամլո ծառայության ղեկավար Տիգրան Բալայանից։

«Դեսպանների նշանակման գործընթացը բավականին երկարատև է, համապատասխան գործընթացներ է պահանջում»,-ասել է Բալայանը:

Հարցին՝ հիմա հերքո՞ւմ եք, թե՞ հաստատում, ճի՞շտ է, թե՞ սխալ այն տեղեկությունը, որ Միքայել Մինասյանն է նշանակվելու Վատիկանում ՀՀ դեսպան, Տ. Բալայանն արձագանքել է.

«Ես արդեն այդ հարցին պատասխանեցի. դեսպանի նշանակման գործընթացը բավականին երկարատև է, երբ գալիս է հրապարակման ժամանակը, ես հրապարկում եմ տեղեկություններ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը