Լրահոս

07.03.2013 17:43


«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ մեկնարկում են երիտասարդական միջոցառումների աջակցման կենտրոնի աշխատանքները

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ մեկնարկում են երիտասարդական միջոցառումների աջակցման կենտրոնի աշխատանքները

Երիտասարդական միջոցառումների աջակցման կենտրոնը նպատակ ունի երիտասարդ սերնդի մեջ ամրապնդել ազգային ավանդույթների պահպանմանն ուղղված քայլեր` նպաստելով հայ երիտասարդի ազգային և համամարդկային արժեհամակարգի ձևավորմանը: Նպատակն է ուշադրության կենտրոնում պահել մարզերը, սահմանամերձ բնակավայրերը, քարոզել առողջ ապրելակերպ, նպաստել ճանաչողական բնույթի ծրագրերի, ինչպես նաև` մշակութային և սպորտային միջոցառումների անցկացմանը, հասանելի դարձնել տարբեր պատմամշակութային օջախներում շրջայցերը, տարածել հայրենասիրական գաղափարներն ու արժեքները, ինչպես նաև` արդյունավետ կերպով կազմակերպել երիտասարդների ազատ հանգիստը: 
Երիտասարդական միջոցառումների աջակցման կենտրոն կարող են դիմել բոլոր այն հասարակական կազակերպությունները, ոչ պետական և պետական ԲՈՒՀ-երի ուսանողական միավորումները, ուսանողական խմբերը, միջին մասնագիտական կրթօջախների ուսանողական միավորումները, ինչպես նաև 18-35 տարեկան երիտասարդական խմբերը, անհատները և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` երիտասարդների, նրանց անմիջական հարցերի ու հիմնախնդիրների վերաբերյալ ներկայացնելով իրենց նախագծերը: 
Ցանկացողները կարող են լրացնել հայտը և պահանջվող փաստաթղթերով ներկայացնել Երիտասարդական միջոցառումների աջակցման կենտրոն`մինչև սահմանված վերջնաժամկետը:
Դրամաշնորհի առավելագույն գումարը 
Դրամաշնորհի գումար է սահմանվել. 
1. Հասարակական կազմակերպությունների, պետական և ոչ պետական ԲՈՒՀ-երի ուսանողական միավորումների, միջին մասնագիտական կրթօջախների ուսանողական միավորումների համար առավելագույնը 500.000 ՀՀ դրամ 
2. Երիտասարդական միավորումների խմբերի և անհատների համար առավելագույնը  200.000 ՀՀ դրամ 
*Առանձին դեպքերում, երբ ակնկալվող գումարը գերազանցում է սահմանվածը` հայտը ենթակա է քննարկման կենտրոնի փորձագետների կողմից 
Հայտերն ընդունվում են 2013թ. մարտի 7-ից 30-ը 
Դրամաշնորհների տրամադրման գործընթացը մեկնարկում է ս.թ. ապրիլի 15-ից 
Հասցե՝ Ծ. Իսակովի 9, 8-րդ հարկ Հեռ. 010 58-82-88, ներքին 130 
Էլ. Հասցե` [email protected] 

*Էլեկտրոնային տարբերակով հայտերը չեն ընդունվում 
Ծրագրի ղեկավար` ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյան 
Ծրագրի պատասխանատու` Հրաչյա Բասմաջյան

Այս խորագրի վերջին նյութերը