Լրահոս

08.03.2013 10:07


ՀՀԿ–ն որոշել է ավագանու իր ցուցակի առաջին եռյակին

ՀՀԿ–ն որոշել է ավագանու իր ցուցակի առաջին եռյակին

Երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը։ Քննարկվել են հետընտրական զարգացումներին և Երևանի ավագանու ընտրություններին վերաբերող հարցեր: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողներին ասել է, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում երկրորդը լինելու է շախմատիստ Սմբատ Լպուտյանը, իսկ երրորդը՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի  ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Ամբողջական ցուցակը դեռ չի հրապարակվել, բայց Շարմազանովի պնդմամբ՝ առաջին երեք հորիզոնականները չեն վերանայվի

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը