Լրահոս

09.03.2013 19:22


Ուշադրություն. որոնվում է

Ուշադրություն. որոնվում է

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի բնակչուհի, 1992թ. ծնված Սոֆիկ Ներսիսյանը, որը 2013թ. փետրվարի 27-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, տնից դուրս է եկել և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:
Ս. Ներսիսյանի արտաքին նկարագիրն է՝ հասակը՝ մոտ 170 սմ, միջին կազմվածքով, կարճ, շագանակագույն մազերով, շագանակագույն աչքերով, օվալաձև դեմքով:
Հագին եղել է՝ սև բաճկոն, մուգ կապույտ ջինսե տաբատ, ամառային հողաթափեր:
Ներսիսյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, մտավոր հետամնացությամբ:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն որոնվողի գտնվելու վայրի մասին, խնդրում ենք դիմել ոստիկանության Վաղարշապատի կամ մոտակա բաժին:
Հեռ. 010-59-06-43, 0231-5-29-14, 1-02

 

Այս խորագրի վերջին նյութերը