Լրահոս

09.03.2013 10:42


Ադրբեջանում 15-ամյա աղջիկ է ինքնահրկիզվել

Ադրբեջանում 15-ամյա աղջիկ է ինքնահրկիզվել

Ադրբեջանի Գյուլիստան գյուղի 15-ամյա բնակչուհին ինքնահրկիզվել է իշխանությունների կողմից իր ընտանիքի հողը բռնազավելու պատճառով։ 2008թ. բռնագրավելու մասին որոշումը կայացրել է դատարանը: Հայցը վիճարկվել է և հօգուտ ընտանիքի որոշում կայացվել, բայց նրանց, այդուհանդերձ, բռնի տեղահանել են: Տեսնելով, որ նույնիսկ դատարանի որոշումը հաշվի չի առնվում՝ աղջիկը դիմել է ծայրահեղ քայլի և ինքնահրկիզմամբ սպառնացել: Իսկ նրանց տեղահանող ոստիկանը նրան կրակայրիչ է տվել։ Աղջկան դա ոչ միայն հետ չի կանգնեցրել, այլև նա բենզինը լցրել է իր վրա և ինքնահրկիզվել: Այժմ նա հիվանդանոցում է: Վիճակը՝ կայուն ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը