Լրահոս

09.03.2013 13:06


Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը

Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը

Երեկ 89 տարեկանում մահացել է Հայաստանի ժողովրդական գեղանկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Ս. Մեսրոպ Մաշտոց, Հայ եկեղեցու Ս. Սահակ և Ս. Մեսրոպ շքանշանակիր Հակոբ Հակոբյանը:
Հ. Հակոբյանը ծնվել է 1923թ. Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Ուսանել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-48) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-54)։ Հայրենիքում նրա մասին տեղեկացվել են մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին։ Մասնակցել է Երիտասաարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնին (1953, Բուխարեստ, 2-րդ մրցանակ), արդի եգիպտական արվեստի (1958, Մոսկվա, Լենինգրադ) ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալներին (1959, 1961)։ 40 տարեկանում նկարիչն առաջին անգամ գալիս է Հայաստանում ու մինչ օրս մնացել իր հայրենիքում:
Հակոբ Հակոբյանի աշխատանքները ներկայացվել են աշխարհի շատ երկրներում: 

Այս խորագրի վերջին նյութերը