Լրահոս

09.03.2013 13:37


«Bentley»–ին օծանելիք է թողարկել

«Bentley»–ին օծանելիք է թողարկել

Աշխարհահռչակ ավտոմոբիլային «Bentley» ընկերությունն իր պատմության մեջ առաջին անգամ, «Lalique» ֆրանսիական ընկերության հետ համատեղ, տղամարդու օծանելիք է թողարկել: Բուրմունքի ստեղծմանը մասնակցել է հայտնի ֆրանսիացի մասնագետ Միլեն Ալրանը: «Lalique» ընկերության տնօրեն Սիլվիո Դենզը նշել է, որ օծանելիքի ստեղծման վրա համատեղ աշխատող երկու ընկերությունները շատ նման պատմություն ունեն։  Երկուսն էլ ստեղծվել են մոտ 100 տարի առաջ, երկուսն էլ պահպանում են նորարական շքեղության ապրանքների ստեղծման ավանդույթները, և համատեղ օծանելիքի ստեղծումը երկու ընկերությունների հավաքական կարողությունների ու պատկերացումների համակցումն է: Օծանելիքը թողարկվել է սահմանափակ քանակությամբ` 999 սրվակ։  Մեկ՝ 40 մլ սրվակի արժեքը 3500 եվրո է: Այն մարդկանց համար, ովքեր չեն կարող նման շքեղություն իրենց թույլ տալ, թողարկվել է օծանելիքի ավելի էժան տարբերակը։ Այն արժե մոտ 80 եվրո: Օծանելիքի երկու տարբերակն էլ վաճառքի են հանվելու ապրիլին:

 

Այս խորագրի վերջին նյութերը