Լրահոս

14.03.2013 11:37


Կալիֆորնիայում հայ ամուսինների են ձերբակալվել

Կալիֆորնիայում հայ ամուսինների են ձերբակալվել

ԱՄՆ–ի Կալիֆորնիա նահանգում պատահականության շնորհիվ ոստիկանները թմրամիջոց օգտագործելու կասկածանքով հայ ամուսինների են ձերբակալել։ Լա Քրեսենթա-Մոնթրոզե շրջանի փողոցներից մեկում ոստիկանները մգեցված ապակիներով մեքենա են  կանգնեցրել, որը պատկանել է 34-ամյա Սևակ Մեսրոպյանին: Մեքենայի խուզարկության ժամանակ թմրադեղ է հայտնաբերել, ինչպես նաև Մեսրոպյանի լուսանկարը՝ հրացանը ձեռքին:

Մեսրոպյանը խոստովանել է, որ ժամանակին հանացավոր խմբավորման անդամ է եղել և գողության համար ձերբակալվել է։ Մեսրոպյանի տան խուզարկության ժամանակ էլ իրավապահները նրա կնոջ՝ Սոֆի Մաչանջյանի անունով վիկոդին տեսակի ուժեղ ցավազրկողի դուրս գրման դեղատոմս են գտել։ Սակայն բժիշկն ասել է, որ ինքն այսպիսի դեղատոմսեր դուրս չի գրել Մաչանջյանի համար: Ոստիկանները ձերբակալել են նաև Մաչանջյանին՝ ուրիշի գույքը գողանալու ու թմրանյութ օգտագործելու կասկածանքով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը