Լրահոս

14.03.2013 18:00


Հրդեհներ

Հրդեհներ

Մարտի 13-ին՝ ժամը 10։34-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղում այրվում է անասանագոմ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։44-ին, մարվել 12։27-ին:

Այրվել է Վ. Սիմոնյանին պատկանող անասնագոմի տանիքը` 20 քմ և աթար` 6 խմ:

 

***

Նույն օրը՝ ժամը 12։09-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Կավարտ-Բանավան թաղամասերի ավտոճանապարհին այրվում է ծառ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։33-ին, մարվել 12։44-ին:

Կապան-Կավարտ ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում այրվել է 200 քմ բուսածածկ տարածք:

 

***

Նույն օրը՝ ժամը 14։13-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։46-ին, մարվել` 15։05-ին:

Այրվել է 300 քմ խոտածածկ տարածք:

 

***

Նույն օրը՝ ժամը 14։26-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի հիվանդանոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։40-ին, մարվել 14։49-ին:

Այրվել է 150 քմ խոտածածկ տարածք:

 

***

Նույն օրը՝ ժամը 15։29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 23 շենքի 2-րդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։43-ին, մարվել15։46-ին:

Արմեն Թառանյանին պատկանող տան խոհանոցում այրվել է էլեկտրական հսկիչ ապարատ:

 

***

Նույն օրը՝ ժամը 16։07-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում այրվում է էլեկտրական սյուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։20-ին, մարվել 16։23-ին:

Ծաղկահովիտ գյուղի 1-ին փողոցի վերջնամասում այրվում էր էլեկտրական սյուն` 2 գմ:

 

***

Նույն օրը՝ ժամը 17։15-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լամպերի գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։36-ին, մարվել 17։43-ին:

Այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք:

 

***

Նույն օրը՝ ժամը 19։09-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում այրվում է ոչբնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։22-ին, մարվել 20։20-ին:

Լ. Հարությունյանին պատկանող ոչբնակելի տնակում այրվել են անկողնային պարագաներ, հին հագուստներ և կենցաղային իրեր` 6 քմ մակերեսով:

 

***

Նույն օրը, ժամը 19.34-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբուրջ թաղամասում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել` 21.51-ին:

Այրվել են Յուրիկ Մելքոնյանին պատկանող փայտաշեն տունը` 72 քմ, և Սուրիկ Հովսեփյանին պատկանող թիվ 66 տան տանիքի փայտյա կառուցատարրերը` 80 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը