Լրահոս

14.03.2013 13:09


Շուշան Պետրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանից ավելի ազնի՞վ է

Շուշան Պետրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանից ավելի ազնի՞վ է

Այսօրվա ասուլիսին ՍԴՀԿ (Լյուդմիլա Սարգսյանի թեւ) անդամ Գուրգեն Եղիազարյանն անդրադարձել է Րաֆֆի Հովհաննիսյանը այն հայտարարությանը, թե 2008-ի մարտի 1-ին «Ժառանգության» անդամները կանգնել են ժողովրդի և իրավապահների մեջտեղում՝ թույլ չտալով արյունահեղություն լինի: «Մարտի 1-ի մասով հայտարում է, թե իր կուսակիցները կանգնել են իրավապահների ու ժողովրդի մեջտեղում ու թույլ չեն տվել, որ զոհերն ու վիրավորները ավելի շատ լինեն: Այդ ժառանգականները պետք է լինեին մի քանի հազար հոգի, որպեսզի կանգնեին զորքի, ժողովրդի և ընդդիմադիրների միջև: Մարտի 1-ից հետո, որ վերադարձավ Եվրոպայից, թող գնար Արարատյան թեմի Կճոյանին հարց տար, թե ինչո՞ւ, երբ վիրավորները գնում էին եկեղեցում փրկություն գտնելու, դռները փակ էին»,-ասել է Գուրգեն Եղիազարյանը՝ նշելով, որ ճիշտ է, «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը վիրավորվել է, բայց չի կարելի դեպքերից մի քանի տարի անց դա շահարկել:

«Մի քանի օր ծոմ է պահել, արդեն ընկերները հուշում են, թե ինչու Վեհափառը չի գնում հորդորի, որ ծոմից դուրս գա: Հայաստանի երեք հանրապետություննում էլ եկեղեցին ու պետությունը անկախ են եղել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու օր առաջ հերթական պայծառ միտքն արտահայտեց, իբր կաթողիկոսը ասի, թե եկեղեցին անկախ է պետությունից»,- Հովհաննիսյանի վերջին օրերի պահվածքն է արձագանքել Եղիազարյանը:
Դիտարկմանը, թե կարծես խանդում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր մեծ ժողովրդականություն է վայելում, ՍԴՀԿ անդամն արձագանքել է. «Ի՞նչ ունեմ նրան խանդելու կամ չխանդելու, երբ Սերժին անվանում է Արցախի հերոս և այլն, եւ այլն»:
Անդրադառնալով ՀՀԿ-ական երգչուհի Շուշան Պետրոսյանի հայտարարություններին` ՍԴՀԿ անդամն ասել է, որ Շուշան Պետրոսյանն ավելի ազնիվ է իր արտահայտություններում, քանի որ ասում է՝ Սերժ Սարգսյանը հինգ տարում փորձեց աշխատել, բայց չստացվեց։ «Այնինչ Րաֆֆի Հովհաննիսյանը իր տձև ելույթներով ոչ մի բան չի ասում իշխանություններին»,–նշել է Եղիազարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը