Լրահոս

14.03.2013 17:40


Սելիմի լեռնանցքը փակ է

Սելիմի լեռնանցքը փակ է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.

Մարտի 14-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Փակ է Սելիմի լեռնանցքը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Այս խորագրի վերջին նյութերը