Քաղաքական

15.03.2013 00:10


Հայ ազգային կոնգրեսն առանձին է մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին

Հայ ազգային կոնգրեսն առանձին է մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին

Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասելէ, թե չորս քաղաքական ուժերի` ՀԱԿ-ի, «Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ), Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) ու «Ժառանգության» միջեւ բանակցություններն անհաջողության մատնվեցին, ուստի եւ Կոնգրեսում որոշում է կայացվել երեւանյան ընտրություններին առանձին մասնակցել:
Երկու օր առաջ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 
Լեւոն Զուրաբյանն նաև նշել է, որ տեղի են ունեցել բազմաթիվ կոնսուլտացիաներ, բանակցություններ տարբեր ֆորմատներով այս չորս քաղաքական ուժերի միջև: «Միասնական ցուցակի առումով կարծես որեւէ արդյունքի չենք հանգել, բայց ես կարծում եմ, որ դրանից ոչ մի ողբերգություն սարքել պետք չէ, որովհետեւ շատ ավելի կարեւոր է, որ ձեւավորվի քառակողմ մի ձեւաչափ, որը հռչակում է իր նպատակը վերադարձնել Երեւանում իշխանությունը ժողովրդին: Դրա համար մենք կարող ենք համագործակցել երեք կարեւորագույն նպատակների շուրջ. առաջին` մենք փոխադարձ պայմանավորվում ենք, որ չենք քննադատում իրար, քննադատության հիմնական թիրախը դառնում է իշխանությունը», -ընդգծել է Զուրաբյանը:

Այս խորագրի վերջին նյութերը