Լրահոս

29.06.2009 10:00


Շառլ Ազնավուրն իր հավատարմագրերն հանձնեց ՄԱԿ-ի Ժնևյան կենտրոնակայանի ղեկավարին

Շառլ Ազնավուրն իր հավատարմագրերն հանձնեց ՄԱԿ-ի  Ժնևյան կենտրոնակայանի ղեկավարին

            Ս.թ. հունիսի 26-ին Ժնևում՝ Միավորված Ազգերի Կազմակերպության Ժնևյան կենտրոնակայանում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրն իր  հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի  Ժնևյան կենտրոնակայանի ղեկավար Սերգո  Օրջոնիկիձեին:

            Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետևած զրույցի ընթացքում Սերգո Օրջոնիկիձեն, բարձր գնահատելով Հայաստանի նախագահի որոշումը՝ աշխարհահռչակ մշակութային գործչին վստահելու միջազգային բարձր ատյանում ՀՀ շահերի պաշտպանությունը, նշեց, որ Շառլ Ազնավուրի գործունեությունը կարևոր է լինելու թե՛ Հայաստանի և թե՛ ՄԱԿ-ի համար:

            Հավատարմագրերի հանձնման արարողությունը մեծ ուշադրության արժանացավ շվեյցարական և միջազգային լրատվամիջոցների կողմից:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը