Տնտեսական

16.03.2013 10:05


Հայաստանն ամբողջությամբ մարել է Համաշխարհային Բանկի կողմից տրամադրված առաջին վարկը

Հայաստանն ամբողջությամբ մարել է Համաշխարհային Բանկի կողմից տրամադրված առաջին վարկը

Սույն թվականի մարտի 15-ին ՀՀ ֆինանսների նախարարությունն իրականացրեց Համաշխարհային Բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը «Ինստիտուցիոնալ համակարգեր» ծրագրի շրջանակներում տրամադրված վարկի մայր գումարի մարման գծով վերջին վճարումը: Նշենք, որ սա Համաշխարհային Բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված առաջին վարկն էր, որի համաձայնագիրը ստորագրվել էր 1993թ. ապրիլի 7-ին: Վարկի գումարը կազմում էր 12 մլն ԱՄՆ դոլար, որից փաստացի օգտագործվել էր 10.7 մլն ԱՄՆ դոլարը: Վարկը տրամադրվել էր քսան տարի մարման ժամկետով, որից հինգ տարին` արտոնյալ, տարեկան 3.65% տոկոսադրույքով: 
Ծրագրի իրականացման նպատակներն էին` հզորացնել երկրի կառուցվածքային կարողությունները տնտեսական բարեփոխումների ծրագրավորման և իրականացման համար, նպաստել բարեփոխումների ընթացքի արագացմանը, աջակցել տնտեսության վերակառուցմանը:

Այս խորագրի վերջին նյութերը