Լրահոս

29.06.2009 12:01


Հոնդուրասում տեղի է ունեցել պետական հեղաշրջում

Հոնդուրասում տեղի է ունեցել պետական հեղաշրջում

Հունիսի 28-ի առավոտյան Հոնդուրասի զինված ուժերը շրջապատել են երկրի նախագահ Մանուէլ Սելայայի նստավայրը, ձերբակալել են նրան և տարել մոտակա ավիաբազա։ Նախագահի քարտուղար Էնրիկե Ռեյնը նշել է, որ նախագահի թեկնածուները պատրաստվում են բողոքով դիմել միջազգային ատյաններ։ Վերջին օրերին Հոնդուրասում իրավիճակը ծայրահեղ լարված էր. նախահահը կիրակի օրը մտադիր էր անցկացնել երկրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելը թույլատրող հանրաքվե, դրան դեմ էր բարձրաստիճան սպայակազմը։ Լատինական Ամերիկայում Հոնդուրասի նախագահը համարվում է Վենեսուելայի ղեկավար Ուգո Չավեսի մտերիմ ընկերը։

Ըստ Lenta.ru-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը