Լրահոս

29.06.2009 12:02


Իրանում ազատ են արձակել բրիտանական դեսպանատան հինգ աշխատակիցներ

Իրանում ազատ են արձակել բրիտանական դեսպանատան հինգ աշխատակիցներ

Քիչ առաջ միջազգային լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Իրանում ձերբակալված բրիտանական դեսպանատան ինը աշխատակիցներից հինգը ազատ են արձակվել։ Դեսպանատան աշխատակիցները ձերբակալվել էին Իրանում տեղի ունեցած անկարգություններում որոշակի մասնակցություն ունենալու մեղադրանքով։ Թե ո՞րն է այդ մասնակցությունը՝ առայժմ ճշտվում է։ Իրանի իշխանությունները բազմիցս նշել էին, որ Թեհրանում տեղի ունեցած հուզումների հետևում կանգնած են արտասահմանցիները, իսկ արևմտյան պետությունները, երկիրը կազմաքանդելու նպատակով, իրականացնում են ինֆորմացիոն գրոհ։ Բրիտանական դեսպանատան աշխատակիցների ազատմանը նպաստել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեվիդ Միլիբենդը, որն իր իրանցի գործընկերոջ հետ զրույցում ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան չի պատրաստվում միջամտել Իրանի ներքին գործերին։

Ըստ BBC-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը