Լրահոս

29.06.2009 15:30


Ջավախքի խնդիրը խանգարու՞մ է Արցախի խնդրին

-Երբ ամբողջ աշխարհի սեղանին դրված է Արցախի հարցը, պետք չէ, այդ հարցը չլուծած, թերի թողած, անցնենք մյուս հարցին,- «7օր»-ի հետ զրույցում խոսելով Ջավախքի խնդիրների մասին՝ ասել է «Փառապանծ մարտիկներ» միության նախագահ Գրիշա Սարգսյանը։ 

Նրա խոսքերով՝ եթե Ջավախքում խնդիրներ կան, ապա դա նախագահը և կառավարությունը պետք է դիվանագիտորեն լուծեն։

-Ես կարծում եմ, որ մեր նախագահն այնքան հզոր է, որ կարող է այդ խնդիրները դնել և պարտադրել, որ որպես հարևաններ՝ այդ խնդիրները լուծվեն։ Ես կոչ եմ անում Ջավախքի պատգամավորներին՝  նամանավանդ՝ Շիրակ Թորոսյանին,  այս մի հարցը լուծեն, նոր հաջորդին անցնեն։ Չի կարելի այս մի փոքր Հայաստանում տասը ֆրոնտով հարց բարձրացնել,- ասել է Գրիշա Սարգսյանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը