Լրահոս

19.03.2013 19:45


«Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք». ֆոտոցուցահանդես

«Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք». ֆոտոցուցահանդես

Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը, նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության,  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի հետ համատեղ կազմակերպում է «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդես։

Ցուցահանդեսին մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել լուսանկարներ և ծաղրանկարներ, որոնք Ձեր կարծիքով պատկերում են ազատ արտահայտվելու և տեղեկատվություն ստանալու իրավունքների իրականացումը:

Ներկայացված նյութերից մասնագիտական ժյուրին կընտրի լավագույնները՝ մայիսի 3-ին կայանալիք ցուցահանդեսում ցուցադրելու, ինչպես նաև մամուլի ազատության միջազգային օրվան նվիրված հատուկ կատալոգում տպագրելու նպատակով։

Ովքեր կարող են դիմել

Ցուցահանդեսին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ մասնագիտությունից։

Ինչպես դիմել
Դիմողներին խնդրում ենք  մինչ 2013թ. ապրիլի 19–ը՝ ժամը 16:00-ը  ներառյալ, ուղարկել հետևյալը.

  1. Անուն, ազգանուն և կոնտակտային տվյալներ (հեռախոսի համար և/կամ էլ. հասցե)
  2. Առավելագույնը 5 լուսանկար/ծաղրանկար (3.35 mega pixel)
  3. Տեղեկատվություն այն մասին, թե որտեղ է արված լուսանկարը կամ ծաղրանկարը, ում կողմից, ինչ կամ ով է պատկերված։

Լուսանկարները և ծաղրանկարները խնդրում ենք ուղարկել [email protected] էլ. հասցեով կամ կարող եք դրանց էլեկտրոնային տարբերակները ներկայացնել Ինֆորմացիայի ազատության կենտրոն հետևյալ հասցեով` Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք,  416 սենյակ:

Այս խորագրի վերջին նյութերը