Կարծիք

20.03.2013 01:51


Նոր «նշանակումներ» և մասշտաբային ցուցակ

Նոր «նշանակումներ» և մասշտաբային ցուցակ

Կներեք, բայց սենց փոքր մասշտաբները ինձ չեն հետաքրքրում, ես ներկայացնում եմ իմ այլընտրանքային պաշտոնյաներին. 

Ռուսաստանի նախագահ եմ նշանակում Գարի Կասպարովին
Ֆրանսիայի նախագահ եմ նշանակում Ազնավուրին(պայմանով, որ շարունակում ա մնալ Հայաստանի դեսպանը Շվեցարիայում)
Ամերիկայի նախագահ եմ նշանակում Միշելին` Օբամա( գիտեմ Քարդաշյանին եք ուզում, բայց ես ավելի լավ բան եմ մտածել, Քիմը կլինի Ամերիկայի դեսպանը Հայաստանում)
Վրաստանի նախագահ եմ նշանակում Թինա Քանդելակիին
Թուրքիայի նախագահ եմ նշանակում Հրանտ Դինքին (հետմահու)
Հայաստանի նախագահ էլ նշանակում եմ Առաքելին` ինձ ամենաշատը իրա կառավարության ցուցակն էր դզել 
:)

Դավիթ Հովհաննիսյան

Աղբյուրը՝ http://www.facebook.com/davit.hovhannisyan.50

Այս խորագրի վերջին նյութերը