Լրահոս

22.03.2013 09:52


Սփյուռքահայի բաց նամակը Սերժ Սարգսյանին. «Ժողովրդի հարցերը լուծելու կարողություն չունեք՝ հեռացե՛ք»

Սփյուռքահայի բաց նամակը Սերժ Սարգսյանին. «Ժողովրդի հարցերը լուծելու կարողություն չունեք՝ հեռացե՛ք»

Բաց Նամակ Սփիւռքահայից՝ Սերժ Սարգսեանին
Յարգելի Պարոն Սարգսեան
Ես այն սփիւռքահայերից եմ, որ ձեզ ծանօթ եմ միայն հայկական հեռուստաալիքներին հետեւելով, հիանալով ձեր տարած աշխատանքին ու ձեր մասին հպարտութեամբ պատմել եմ իմ օտարերկրացի ամուսնոյն։
Սփիւռքահայերս միշտ ասում ենք «սուտը ուշ կամ կանուխ երեւան կու գայ»։
Ահա արդէն Փետրուար 18-ին Երեւանում սուտը մէջտեղ ելած է, իրականութիւնը բարձրաձայն խօսւում եւ նրա ձայնը լսւում է ամբողջ աշխարում։
Հիմա արդէն ձեզանից հիասթափուած ըլլալով՝ շատ եմ ամաչում եւ ցաւում իմ եւ ամբողջ աշխարհի հայութեան համար, բայց հաստատ գիտեմ որ ներկայիս ամէնացաւալին դուք էք։
Նայելով ինտերնետում հրապարակուած վիտէօներին ու նկարներին, արդէն շատ աւելի մօտիկից եմ ծանօթացել ձեր «հիանալի» աշխատանքներին։
Իսկ զոհուած երիտասարդների մայրերի նկարները տեսնելով մի քանի անգամ տարբեր տեղերում եւ տարբեր թուականներում, արդէն զարմանում եմ թէ դեռ ինչքա՞ն ժամանակ է պէտք որ պատասխանէք իրանց հարցերին։
Ես ինքս իմ ապրած երկրի թագուհուն (ոչ այնքան կարեւոր) նամակ եմ ուղարկել եւ շուտով պատասխան եմ ստացել։
Իսկ տեսնելով ոստիկանների մօտեցումը ժողովուրդի հանդէպ եւ բաղդատելով իմ ապրած երկրի ոստիկանութեան հետ՝ հիացած եմ եւ համոզուած՝ որ հայ ոստիկանների մեծ մասը իրենք պէտք է ձերբակալուեն եւ ոչ թէ ձերբակալեն։
Եթէ հայ ժողովուրդի հարցերը լուծելու ժամանակ եւ կարողութիւն չունէք, խնդրե՛մ հեռացէ՛ք էդ պաշտօնից եւ առիթ տուէք որ իմ կէս հայ երեխան հպարտանայ իր հայկական իշխանութեամբ նոյնքան ինչքան իր անգլիական իշխանութեամբ։
Անցեալում կռուել էք թշնամու դէմ՝ հայ ժողովրդի համար, բայց ներկայումս կռւում էք թշնամու նման՝ հայ ժողովրդի դէմ։
Յոյսով եմ, որ Ապրիլի իննից Հայաստանում կ՚ունենանք ոչ մաֆիայական հեռուստաալիքներ, արդար դատարան, իսկական հոգեւորականներ մեր իւրայատուկ եկեղեցիներում եւ պատասխանատու իշխանութիւն։
Վարդենի Տէյվիս
Մեծ Բրիտանիա

Այս խորագրի վերջին նյութերը