Լրահոս

29.03.2013 12:13


Բայց կարծես հացադուլի մեջ եք չէ՞ պարոն Հովհաննիսյան

Բայց կարծես հացադուլի մեջ եք չէ՞ պարոն Հովհաննիսյան

Սևակ Տիգրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Veni vidi vici պարոնայք Հայրիկաններ:
Րաֆֆի Հովհաննիսյանը մեզ բոլորիս հավաքեց Ազատության հրապարակում և ասաց. «Սերժ Սարգսյանը պետք է գրվի պատմության մեջ, նա առաջին նախագահը կլինի, ով կհանձնի իշխանությունը ժողովրդին, ու առանց արյունով ու առանց հացադուլերի»: «Իմ կյանքի գնով էլ լինի, ես թույլ չեմ տալու ժողովրդի ձայների գողությունը, ասում եմ իմ կյանքի գնով ձայների գողությունը չեմ թույլ տալու»:
Բայց կարծես հացադուլի մեջ եք չէ՞ պարոն Հովհաննիսյան: Միգուցե ոչ: Միգուցե այո: Իսկ «Ռուբիկոնը անցնելու ե՞ք»: Բնականաբար ոչ….. Միգուցե անցնե՞ք:
Իսկ այդ նույն ժանամանակ Արմեն Մարտիրոսյանը ասում էր. «Րաֆֆի Հովհաննիսյանը հետ կանգնող չէ, երկրորդ շարքում կանգնող չէ, ետ նայող չէ»:
Իսկ այսօր Արմեն Մարտիրոսյանը ասում է. «Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած փաթեթում արտացոլված են իրենց հիմնական պահանջները, ինչպես նաև հիշեցրեց, որ ցանկացած կետի հանվելու դեպքում այն պետք է փոխարինվի համարժեք կետով»: Տապալվեցի՞ն կեղծ խոստումները պարոն Մարտիրոսյան: Փաստորեն գնացիք փողզիջման:
Մտածում եք քննադատո՞ւմ եմ: Ո՛չ, պարոն Մարտիրոսյան, ես միայն հիշեցնում եմ: Կերսարն ասում էր. «Ով վստահ է, որ կստանա ամբողջը, չի բավարարվի մի մասով»:
Veni vidi vici պարոնայք Հայրիկաններ:
Show must go on…..»։

Այս խորագրի վերջին նյութերը