Քաղաքական

08.04.2013 10:54


Գագիկ Ծառուկյան. «Այսօր քաղաքական գործիչների մեծ մասը իրենց պաշտոնին հասել են քծնանքով» (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյան. «Այսօր քաղաքական գործիչների մեծ մասը իրենց պաշտոնին հասել են քծնանքով» (տեսանյութ)

Ծառուկյանը քաղաքականությամբ զբաղվել է ոչ թե անձնական շահի, այլ պետական շահի, ժողովրդի բարեկեցության համար: Այսօր քաղաքական գործիչների մեծ մասը, որ անգամ կոստյում չեն ունեցել, իրենց պաշտոնին հասել են քծնանքով, այլ ոչ թե աշխատանքով, և այդ մարդկանց պատճառով չպետք է ժողովուրդը տուժի: Իսկ այսօր մեր հասարակության համար անհրաժեշտ է չնչին բան` արդարություն, պայմաններ, մրցակցություն:
Երևանյան փողոցներում բազմապիսի բողոքի ակցիաներ են ակցկացվում, որոնք վկայում են, որ ժողովրդի համար այսօր շատ բարդ է ապրել: Սա նշանակում է, մարդկանց պետք է հնարավորություն տալ ապրել ու աշխատել և սա ոչ թե մարդուն լավություն անել է, այլ պետությանը, քանի որ դրանով հնարավոր է զարգացնել երկիրն ու տնտեսությունը: 

Եվ այս ամենին միասին ենք հասնելու: ԲՀԿ-ն երեւանցու կողքին է, իսկ եթե ինչ-որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ-ականի, ապա դիտարկելու եմ իմ դեմ ուղղված վիրավորանք, եւ վիրավորողը իմ հետ է գործ ունենալու:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան 

 

Այս խորագրի վերջին նյութերը