Լրահոս

02.07.2009 11:12


Հայտնի են դարձել Մայքլ Ջեքսոնի կտակի մանրամասները

Լոս Անջելեսի դատարան է հանձնվել Մայքլ Ջեքսոնի կտակը, որում ասված է, թե երգչի ամբողջ կարողությունը պետք է հասնի նրա ընտանիքին։ 2002թ. հունիսի 7-ին գրված 5-էջանոց փաստաթղթում ասված է, որ Ջեքսոնի նախկին կինը՝ Դեբի Ռոունը, դիտմամբ չի հիշատակվել ժառանգորդների թվում։

Որպես ժառանգությունը տնօրինող՝ նշված է եղել Մայքլի մայրը՝ Քեթրին Ջեքսոնը։ Եվ հենց նա էլ որդու երեք երեխաների խնամակալն է նշանակվել։

Ինչպես տեղեկացնում է BBC -ին,  եթե Ջեկսոնի մայրը այս կամ այն պատճառով չկարողանա իր պարտականությունները կատարել, երեխաների խնամակալությունն անցնելու է  երգչի վաղեմի ընկերուհուն՝ Դայանա Ռոսսին։

Կտակի կազմման ժամանակ Փոփի արքայի կարողությունը կազմել է մոտ 500 մլն դոլար։

Ժառանգությունը գործնականում ամբողջությամբ կազմված է ոչ կանխիկ, ոչ լիկվիդային ակտիվներից՝ առաջին հերթին՝  Sony ATV ընկերության բաժնետիրական տոկոսադրույքներիցներից, ինչպես նաև այլ տոկոսադրույքնրեից։

«Reuters»-ի տվյալներով՝ Ջեքսոնների ընտանիքը ժառանգությունը բաժանելու է մոր, երեխաների և մի քանի բարեգործական կազմակերպությունների միջև։

Ընտանիքը Նևերլանդ ռանչոյում հրաժեշտի արարողություն չի կազմակերպի, ինչպես նաև՝ Ջեքսոնը ռանչոյի տարածքում չի թաղվի։ Սանտա Բարբարայի իշխանությունները «AFP» գործակալությանը հայտնել են, որ ընտանիքը Նևերլանդ ռանչոյում հուղարկավորություն կաղմակերպելու համար իրենց չի դիմել։

Ըստ «RIAN.ru»-ի

Այս խորագրի վերջին նյութերը