Քաղաքական

13.04.2013 22:01


Ծառերը ջրելու մենաշնորհը (տեսանյութ, ֆոտո)

Ծառերը ջրելու մենաշնորհը (տեսանյութ, ֆոտո)

ԲՀԿ անդամներն այսօր որոշել էին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքը մաքրել ավանդական դարձած աղբից ու քարերից և այնտեղ ծառեր տնկել: Պատգամավորներն ու Երևանի ավագանու ապագա անդամները մի քանի ժամ շարունակ աշխատեցին՝ տնկելով տասնյակ ծառեր: Համապատասխան խնամքի դեպքում մինչ այժմ անապատի նմանվող այս տարածքը տարիների ընթացքում կարող է կանաչ կոկիկ պուրակի վերածվել:

Եթե, իհարկե, ծառերը համաձայնեն ջրել: Զարմանալ պետք չէ․ առաջին հայացքից օգտակար ու անմեղ այս նախաձեռնությունն անսպասելի շարունակություն ստացավ՝ շաբաթօրյակի համար ջուր մատակարարող մեքենայի վարորդին նրա գործատուն սպառնում է աշխատանքից ազատել: Իհարկե, ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, որ թույլ չի տալու ապօրինաբար աշխատանքից ազատել մարդուն, ով ընդամենն իր ամենօրյա աշխատանքն է կատարել: Առաջարկվել է իրավաբանների աջակցություն, իսկ ծայրահեղ դեպքում՝ աշխատանք այլ կազմակերպությունում:
Սակայն տեսեք՝ ինչ է ստացվում՝ մեզ մոտ խտրականության են ենթակա ոչ միայն մարդիկ, այլև անգամ այն ծառե՛րը, որոնք տնկել են ոչ իշխող կուսակցության անդամները: «Ավելի լավ Երևանում» հավանաբար անգամ ծառ տնկելն է մենաշնորհ լինելու:

Աղբյուրը՝ http://www.top-news.am/index.php?newsid=17100&ng=7&nt=1

Այս խորագրի վերջին նյութերը