Լրահոս

15.04.2013 10:16


Ժառանգականներ, մի՛ք նեղանա՝ նեղացկոտությունը մանկականության նշան է

Ժառանգականներ, մի՛ք նեղանա՝ նեղացկոտությունը մանկականության նշան է

Կուսակցական չեմ եղել և երբևէ չեմ պատրաստվում դառնալ:
Երկրի քաղաքական իրավիճակներից ելնելով, ստիպված, ուշադիր հետևում, լսում ու կարդում եմ այս կամ այն միավորման կոչերն և ծրագրային դրույթները, փորձում եմ ընկալել... Այնուհետև նայում եմ, թե որքանով է վարքը համապատասխանում ասածին:
(Ասեմ, որ այդ պահվածքը դրսևորում եմ, բոլոր կուսակցությունների նկատմամբ, անգամ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի նկատմամբ (փոքրատառ, որովհետև կտրվել են բոլոր քննություններից)):
Երբ վարքն ու մտքերը համընկնում են իմ գերխնդրին, պատրաստ եմ զորակցել, սատարել, օգնել, որպես շարքային քաղաքացի:
Եթե վարքն ու ասելիքը դառնում են մշուշոտ, ես ինքս էլ սկսում եմ ինքս ինձ չհասկանալ: Եվ երբ զրույցի եմ բռնվում ներքին ձայնիս հետ, նա ինձ հստակ ասում է՝ հավասարակշռվիր, հստակեցրու մտքերդ և, եթե կարող ես, ասա այդ մասին նրան, ում տվել էիր քեզ առաջնորդելու իրավունքը: Առանց չարության ասա, բայց հստակ ասա, առանց երկերեսության ասա... 
Վերջին դեպքերին իմ արձագանքն է՝ «Ժառանգությունը» ոչ մի կերպ չհստակեցրեց իր ետընտրական կեցվածքը: Մատուցեց այն լղոզված, և դա էր հիմնական պատճառը, որ Ժողովուրդը ոչինչ չհասկացավ: 
Ժառանգականներ, մի՛ք նեղանա՝ առաջնորդողի գլխին պոպոքներ պիտի ջարդվեն: Միք նեղանա՝ նեղացկոտությունը մանկականության նշան է: 

Այս խորագրի վերջին նյութերը