Կարծիք

16.04.2013 11:13


Մենք կորցնում ենք Հայաստանը...

Մենք կորցնում ենք Հայաստանը...

Այսօր ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացա, որ անցած երկու օրերին միայն Հայաստանի սահմանային անցակետերից մեկով հայրենիքը լքել է 11 500 մարդ՝ մեծամասամբ ընտանիքներով՝ 4500 մարդ առաջին, 7000՝ մյուս օրը: Ընտանիքներով արտագաղթելու փաստը վկայում է այն մասին, որ նրանք մեծամասամբ Հայաստանը լքում են ընդմիշտ: Առանց էմոցիոնալ պոռթկումների, որոնք հիմա շատ դժվար է զսպել, ցանկանում եմ ևս մեկ անգամ պնդել՝ արտագաղթի կանխարգելման համար վիրահատական շտապ միջոցառումները ուշանում են: Ստացվում է, որ վերջին շրջանում դարձել եմ արտագաղթի ողբասացը, սակայն արտագաղթի տեմպը սպառնում է երևույթը վերածելու ազգային ողբերգության: Երևույթը թուլացնելու համար անհրաժեշտ է միավորել հանրապետության կադրային և ծրագրային ամբողջ ռեսուրսը, ինքս բազմիցս հանդես եմ եկել հրապարակային ծրագրային դրույթներով, որոնք հաստատապես թերի են, սակայն գոնե արտացոլում են սահմանամերձ շրջանների տնտեսական զարգացման հիմնական շեշտադրումները: 
Մենք կորցնում ենք Հայաստանը...
Արտագաղթի արագ տեմպը սպառնում է Հայաստանը վերածելու քաղաք–պետության: Մի պահ անջատե՛ք «Հայլուրը» և մտածե՛ք ու գործե՛ք սթափ...

Այս խորագրի վերջին նյութերը