Լրահոս

02.07.2009 16:52


Մ. Սահակաշվիլիին շքանշան շնորհելն անհեթեթությո՞ւն է, թե՞ Ռուսաստանին ուղղված «մեսիջ»

Մ. Սահակաշվիլիին շքանշան շնորհելն անհեթեթությո՞ւն է, թե՞ Ռուսաստանին ուղղված «մեսիջ»

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ Հայաստանի կողմից Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին պարգևատրելը ՀՀ-ի կոմպլեմենտար քաղաքականության դրսևորումն է և Ռուսաստանին ուղղված հաղորդագրություն.

-Պարզ է, որ Հայաստանն այն պետությունն է, որը, միգուցե, արդեն իրավունք ունի երբեմն ունենալ առանձին քաղաքականություն, որը տարբերվում է նույնիսկ իր ռազմաքաղաքական և ռազմավարական դաշնակցից։ Պարզ է, որ այդ շքանշանը որոշակի մեսիջ էր Ռուսաստանին։ Հասկանում եմ, որ Ռուսաստանում բավական ցավալի են ընդունել այդ փաստը, բայց, դրա հետ մեկտեղ, ո՞վ ասաց, թե Հայաստանում հաճույքով են ընդունում այն ռևերանսները, որոնք Ռուսաստանի կողմից երբեմն արվում են Ադրբեջանի ուղղությամբ։

Ջավախքի խնդրում էլ, քաղաքագետը կարծում է, որ ՀՀ-ն պետք է «ավելի կոնկրետ քաղաքականություն վարի», թեկուզ միայն այն պատճառով, որ հետագայում Հայաստանի և Վրաստանի միջև ավելի լուրջ խնդիրներ չծագեն։

Մեկ այլ քաղաքագետ՝ Արմեն Աղայանն էլ կարծում է, որ Սահակաշվիլիին շքանշան շնորհելն անհեթեթություն էր

-Անհեթեթություն է ոչ միայն Սահակաշվիլիին, այլև վրացական պետության որևէ այլ ներկայացուցչի որևէ պատվի արժանացնելը Հայաստանում , երբ որ գոյություն ունի ուղղակիորեն թշնամական վերաբերմունք վրացական ոչ միայն պետության, այլև ամբողջ քաղաքական վերնախավի կողմից՝ Ջավախքի, եկեղեցիների, հայկական համայնքի և այլնի հետ կապված։

Երևանում Մ. Սահակաշվիլիի դեմ կազմակերպած ցույցը ցրելն էլ Ա. Աղայանն ապացույց է համարում, որ Ջավախքի խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չկա.

-Մենք շատ ենք քննադատում Վրաստանին նման հարցերում։ Բայց եկեք ընդունենք, որ հայկական իշխանությունները նրանց կանաչ լույս են տվել, և այս առումով իրենց պատասխանատվութունը շատ ավելի մեծ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը