Քաղաքական

18.04.2013 13:17


Լևոն Զուրաբյան. «Մեր քննադատության միակ թիրախը լինելու են իշխանությունները»

Լևոն Զուրաբյան. «Մեր քննադատության միակ թիրախը լինելու են իշխանությունները»

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր հրավիրված ասուլիսում ընդգծել է, որ Երևանի ավագանու ընտրությունները բացառիկ շանս են փոխելու իրավիճակը երկրում։ Ըստ նրա՝ այդ ընտրություններում ընդդիմության հաղթանակը հնարավորություն կտա ստեղծել հակակաշիռներ իշխանական կառավարման համակարգում, էապես կթուլացնի իշխանության լծակները ընտրությունները ահաբեկելու, կեղծելու առումով, էապես կնվազի կոռուպցիան, ռեժիմի դիրքերը կթուլանան, ավազակապետական ռեժիմից ազատվելու դուռ կբացվի, կլինի ոչ թե խոսքի, այլ գործի կռիվ, և ստեղծված այդ համակարգում շատ ավելի ազատ կշնչի քաղաքացին և բիզնեսը։

Ինչ վերաբերում է ՀԱԿ նորաստեղծ կուսակցությանը, Լ. Զուրաբյանն հայտարարել է՝ այսուհետև կարող ենք համարել, որ ՀԱԿ–ի ներսում առկա ճգնաժամը հաղթահարված է.

–Մեր հիմնադիր համագումարը բոլորին ապացուցեց, որ գործ ունենք հզոր, պայքարի պատրաստ, գաղափարական ուժի հետ, որն այլևս որևէ կապանք իր ներսում չունի։ Մոտ երկու հազար անկուսակցական մարդ է անդամագրվել ՀԱԿ կուսակցությանը։ Մարդկային ռոսուրսների առումով ՀԱԿ–ը շատ ավելի հզոր է, քան երբևէ։ ՀԱԿ–ը պատրաստ է մարտի, պատրաստ է շատ ագրեսիվ ընտրապայքարի։ Մեր քննադատության միակ թիրախը լինելու են իշխանությունները,–ասել է Լ. Զուրաբյանը։

Թեև նա ավելացրել է՝ փորձեր են արվում, որ ընդդիմադիրները սկսեն քննադատել իրար, բայց  դա իշխանությունների երազանքն է և ՀԱԿ–ը իրենց ընդդիմադիր ուժ հորջորջող ուժին բնորոշ այդ խաղի մեջ չեն մտնելու։

–Ով դրա մեջ չի ներքաշվում, ով վճռականորեն չի շեղվում իշխանությանը քննադատելուց, այ դա էլ հենց իսկական ընդդիմադիր ուժն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը