Լրահոս

19.04.2013 13:45


Կարծում եմ, «նիկոլաԲ26ական» մառազմին հավատացողներն էլ ավելի կպակասեն

Կարծում եմ, «նիկոլաԲ26ական» մառազմին հավատացողներն էլ ավելի կպակասեն

2 օր առաջ ՀԺ-ի թղթակիցը ԲՀԿ-ին հարց էր տվել. «Բացառու՞մ եք, որ ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմեք», ինչին անդրադառնալով՝ նկատել էի, որ տրամաբանական հարցը պետք է լիներ ՀԱԿ-ի հետ կոալիցիա կազմելը։ Այսօր ՀԺ-ն տարածել է, թե ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիա կազմելու շուրջ բանակցություններում «Ծառուկյանը 5 պորտֆել է ուզել, սակայն ՀՀԿ-ն պատրաստ է զիջել 3-ը»։ Մի կողմ թողնելով հարցադրումների նենգությունը՝ ՀԱԿ դեմ և նիկոլաԲ26ական մտասևեռված հակաԲՀԿական քարոզի միանմանությունը, այս 2 լուրն այսպես եմ մեկնաբանում. 2 օր առաջվա հարցադրումը նշանակում էր, որ ՀՀԿ-ն (Երևանը կորցնելու սարսափից) ԲՀԿ-ին կիրկին առաջարկելու է կոալիցիա կազմել, ինչի հաստատումը այսօրվա հրապարակումն է։ Կարծում եմ՝ իրականությունն այն է, որ նման բան գոյություն չունի, ինչը ևս մեկ անգամ կհաստատվի Երևանի ավագանու ընտրություններից հետո... Բայց կարծում եմ նաև, որ «նիկոլաԲ26ական» մառազմին հավատացողներն էլ ավելի կպակասեն...

Արմեն ֆոն Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը