Կարծիք

23.04.2013 14:23


Մակեյանն այլևս գոյություն չունի որպես մարդ

Մակեյանն այլևս գոյություն չունի որպես մարդ

Եթե նկատել եք, ես երբեք ստատուսներումս չեմ անդրադարձել ու չեմ էլ պատրաստվում ապագայում անդրադառնալ այնպիսի «հույժ կարեւոր» քաղաքական թեմաների, ինչպիսիք են ասենք Մակեյանի կամ նմանների քաղաքական հայտարարությունները: Ես միշտ էլ նախընտրում եմ իմ անելիքով զբաղվել՝ օրակարգս կախման մեջ չդնելով անիմաստ տեղեկատվական-քարոզչական աղմուկից: Բայց կա մի մարդկային վարքի սահմանի անցում, որին պարտավոր եմ արձագանքել: Կարճ-կոնկրետ՝ առանց վիրավորանքների:

Այն բանից հետո, երբ Մակեյան Պետրոսը Լիզա Ճաղարյանի նման մարդուն, որը գուցե եւ ունի մահկանացուներին բնորոշ թերություններ, բայց հաստատ պատկանում է անկաշառ մարդանց շարքին, անվանել է ծախու գրչակ, նա՝ Մակեյանն այլեւս գոյություն չունի ինձ համար ոչ թե որպես գործիչ, այլ որպես մարդ, եւ թող երբեք չփորձվի իմ բարեւն առնել՝ նա եւ նրա շրջապատից որեւէ մեկը: Հարցը նույնիսկ զուտ անձնական չէ՝ ավելի ընդհանրական է:

Երբ մարդիկ, սպառելով բոլոր փաստարկները, անցնում են «ծախու գրչակ» տիպի բնորոշումներին, այն դեպքում, երբ իրեքն էլ գիտեն, որ դա լկտի սուտ է, որ մարդն ում ուղված է մեղադրանքը ի տարբերությունը շատ-շատերի՝ լրագրողների ու գործիչների, ապրում է ամենահամեստ՝ շարքային հայաստանցուն բնորոշ պայմաններւոմ, երբ մարդը գիտի, որ այն դաշտում, ուր գրում է Լիզան, փողի ու պատվերի հոտ իսկ չկա, ու սխալ թե ճիշտ, բայց մարդիկ դեռ գրում են իրենց խղճի թելադրանքով, եւ որ ճիշտ հակառակը՝ այն դաշտում, ուր հիմա լրատվական աստղ է Մակեյանը, մարդիկ իրենց խիստ «անկախ» եւ «ընդդիմադիր» գործունեության դիմաց ստանում են ամեն ինչ, նշանակում է՝ այդ մարդը լրիվ կորցրել է բարոյական կերպարի որեւէ մնացորդներ եւ այլեւս արժանի չէ ընդունվելու հասարակության ազնիվ անդաների կողմից որպես այդ հասարակության անդամ՝ անկախ իր քաղաքական հայացքներից:

Բարի ճանապարհ, պարոն Մակեյան, ափսոս, որ այնքան հասկացողություն էլ չունեք, որպեսզի հասկանաք՝ ձեր եւ ձեր նմանների կարճատեւ այս աստեղային ժամը մեր խիստ անկախ ԶԼՄ դաշտում ընդամենը մեկ-երկու ամսվա հարց է: Դուք այն ուժն ու գործիչը չեք, որի վրա երկարատեւ խաղադրույք կատարեն: Ափսոս այն տարիները, երբ ձեզ հարգանքով եմ վերաբերվել:

Հրանտ Տեր–Աբրահամյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10201048228432132

Այս խորագրի վերջին նյութերը