Լրահոս

03.07.2009 15:28


Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կկարգավորվեն առանց նախապայմանների

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կկարգավորվեն առանց նախապայմանների

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի Հանրապետության արտգործնախարար տիկին Դորա Բակոյանի հետ համատեղ ասուլիսում Հունաստանի հանրային հեռուստատեսության լրագրողի հարցին պատասխանելիս ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև պայամանավորվածություն է ձեռք բերվել՝ երկու երկրների հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։

Նա նշել է, որ բանակցությունների սկզբում Թուրքիան երկու նախապայման էր առաջ քաշում՝ Ղարաբաղյան հարցի հանգուցալուծման և Ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ կապված, սակայն եկել են համաձայնության, որ սահմանների բացմանն ու հարաբերությունների կարգավորմանը գնում են առանց նախապայմանների։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը