Կարծիք

06.05.2013 12:40


Հրանտ Տեր–Աբրահամյանը «Բարև Երևանի» մասին

Հրանտ Տեր–Աբրահամյանը «Բարև Երևանի» մասին

Շնորհավորում եմ «Բարեւ դաշինքին» ավագանի ընտրվելու կապակցությամբ, բայց մի հատ բայց պիտի ասեմ էս գլխից:

1. Հուսով եմ, որ ավագանիում նույն կերպ չեք աշխատելու, ոնց որ իմ կողմից տեսած եւ լսած ձերոնք տեղամասերում: Իհարկե ոչ բոլորը, բայց շատերը, իհարկե, գիտեմ նաեւ որ մարդկային ռեսուրսներ շատ չունեք, ու հհարկե գիտեմ, որ մերոնցից էլ ոչ բոլորն են աշխատել շատ լավ, բայց միեւնույնն է, մի նեղվեք, բայց բարեւ անվան տակ հանրապետականոտ կամ բացահայատ հանրապետական դեմքեր որքան հասկացա ոչ միայն իմ տեղամասում էին ներկա: Եթե սխալ է տպավորությունս, ներող

2. Հուսով եմ, որ հասկանում եք, որ ձեր գլխավոր խնդիրը Հանրապետականի մենաշնորհի դեմ պայքարն է, եւ ընտրողը ձեզ ձայնը տվել է հենց դրա համար հիմնականում, այլ ոչ թե որպեսզի «օբյեկԾիվություն» եւ արմանբաբաջանյանականություն անեք մյուսների, այդ թվում ԲՀԿ-ի դեմ: Զգուշացնում եմ, որ նման միտման դեպքում, արդեն լրիվ տարբեր ճամբարներում ենք հայտնվելու: Ում միակ թիրախը Հնարապետականի մենաշնորհը չէ, նա ինձ համար հենց հանրապետականի մենաշնորհի մի մասն է դառնալու՝ բոլոր հետեւանքներով (նկատի ունեմ, իհարկե, քաղաքական ուժերին այլ ոչ թե առանձին անհատներին):

Սա դեռ պատերազմի հայտ չէր, մի վախեցեք: Բայց կարող է դառնալ, եթե իմ ասածները տեսնեմ:

Հրանտ Տեր–Աբրահամյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10201119672098179

Այս խորագրի վերջին նյութերը