Լրահոս

06.07.2009 12:08


Տարոն Մարգարյանն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

Տարոն Մարգարյանն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

Տեղի է ունեցել Երևանի Ավագանու արտահերթ նիստ, որը քննարկել է կառուցվածքային փոփոխությունների հարցեր։ Նիստին մասնակցել է Ավագանու 47 անդամ, ովքեր միաձայն քվեարկությամբ Տարոն Մարգարյանին ընտրել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։ Երևանի Ավագանին ընտրել է նաև քաղաքապետի մյուս երկու տեղակալներին։ 35 կողմ և 12 ձեռնպահ ձայներով քաղաքապետի տեղակալներ են ընտրվել Կամո Արեյանն ու Վանո Վարդանյանը։

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը