Լրահոս

08.05.2013 12:21


ԲՀԿ–ական պատգամավոր. «Դա ընդամենը հերթական ու պրիմիտիվ շոու էր 1in.am-ի լրագրողների կատարմամբ»

ԲՀԿ–ական պատգամավոր. «Դա ընդամենը հերթական ու պրիմիտիվ շոու էր 1in.am-ի լրագրողների կատարմամբ»

Քիչ առաջ տեղեկացա, որ մայիսի 5-ին 4/23 տեղամասում տեղի ունեցած «միջադեպի» կապակցությամբ, որտեղ անձամբ ներկա եմ գտնվել քվեարկության ամփոփման գործընթացին, նշանակվել է ծառայողական քննություն ոստիկանների ծառայողական պարտականությունների՝ իբր թերի կատարման վերաբերյալ, որտեղ շրջանառվում է նաև իմ անունը։ Միջադեպ ասվածը փոքր-ինչ հարաբերական է, բայց հաշվի առնելով, որ 1in.am կայքի բուն նպատակը ոչ թե տեղեկատվություն տրամադրելն է, այլ ոչնչից սկանդալային պատմություն ստեղծելը, կցանկանայի անդրադառնալ տեղի ունեցածին։ Տեղամասում քվեարկության ավարտից հետո, երբ տեղամասն արդեն փակվել էր, մեկ երիտասարդ, ով ի դեպ տեղամաս մտնելու համար ուներ անհրաժեշտ փաստաթղթեր, ընդամենը ջուր բերեց տեղամաս և արագ կերպով դուրս եկավ։ Դուրս գալուց հետո 1in.am կայքի լրագրողը ոստիկաններին սկսեց մեղադրել պարտականությունները թերի կատարելու մեջ, ինչն այնքան անլուրջ էր, որ նույնիսկ հարկ չհամարեցի միջամտել, քանի որ ակնհայտ էր, որ դա ընդամենը հերթական ու պրիմիտիվ շոու էր 1in.am-ի լրագրողների կատարմամբ։
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոստիկաններն իմ՝ տեղամասում գտնվելու ընթացքում կատարել են իրենց պարտականություններն ըստ արժանվույն։
Իսկ 1in.am կայքի լրագրողներին խորհուրդ կտայի ոստիկաններին պախարակելու և անհիմն մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն լուսաբանել իրական կեղծիքները։
Հ.Գ. Ինչպես ժողովուրդն է ասում, «Օձը որ օձ ա, ջուր խմելիս «հարամ» չի անում»։

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը