Լրահոս

07.07.2009 15:21


Լարիսա Ալավերդյան. «…մենք այսօր էլ պարում ենք ադրբեջանական մուղամի ներքո»

Լարիսա Ալավերդյան. «…մենք այսօր էլ պարում ենք  ադրբեջանական մուղամի ներքո»

-Եթե մենք չենք արձագանքում Բյուլբյուլօղլու հայտարարություններին, թե իր համար սահմաններ գոյություն չունեն, ինքը գնում է Շուշի՝ ինչպես իր հոր ծննդավայրը, եթե մենք ուրիշ տեսակետ չունենք, հասկանալի է լռությունը, բայց եթե ունենք, պետք է հնչեցնել։ Հակառակ պարագայում, մենք այսօր էլ պարում ենք  ադրբեջանական մուղամի ներքո,-պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ինչո՞ւ է պաշտոնական լրահոսում նշվում, թե ադրբեջանական կողմն է միայն կոշտ դիրքորոշումներ հայտնում, ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։

«Արմատ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում պատգամավորը լրագրողներին տեղեկացրել է. «Ես ԱԳ նախարարին հարց եմ ուղղել, թե Հայաստանի կողմից արդյոք եղե՞լ է որևէ նախաձեռնություն Մինսկի խմբում։ Պատասխանում գրված էր, որ վերջին տարիներին այդպիսի նախաձեռնություն չի եղել»։

-Դա նշանակում է, որ մեր պատվիրակությունները, ինչպես և դիվանագիտական միտքը, աշխատում են իրավիճակային առումով,-նշել է տիկին Ալավերդյանն ու որպես հավելում ընդգծել. «Ժողովրդական դիվանագիտությունն Ադրբեջանի կողմից է հնչեցվել»։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը