Լրահոս

30.05.2013 18:00


Ձախողված բնակարանագողը նաև հետախուզվող էր

Ձախողված բնակարանագողը նաև հետախուզվող էր

Ապրիլի 12-ին մի քաղաքացուհի ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, անհայտ անձը մուտք է գործել իր բնակարան, սակայն տեսնելով իրեն և ոչինչ չգողանալով՝ դիմել է փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1981 թ. ծնված Էդուարդ Մ.-ն, որը, ի դեպ, ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնի կողմից գտնվում էր հետախուզման մեջ:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը