Լրահոս

08.07.2009 19:15


Յուրի Մերզլյակով. «Ղարաբաղն ինքը հանրքվեի միջոցով կորոշի իր կարգավիճակը»

Յուրի Մերզլյակով. «Ղարաբաղն ինքը հանրքվեի միջոցով կորոշի իր կարգավիճակը»

Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան համընկել էր  Ադրբեջանի կողմից հնչեցրած այն հայտարարությունների հետ, որում ասվում էր, թե Ադրբեջանը իրեն չի պատկերացնում առանց Ղարաբաղի։ Մեկնաբանելով այս հանգամանքը՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան  ասել է, որ Ադրբեջանի նախագահի հայատարարության մեջ և՛ դրական, և ՛ բացասական բաներ կան։

-Ես ոչ քննադատում, ոչ էլ պաշտպանում եմ նրան։ Ես պարզապես հետևում եմ նրան, ինչ նա ասում է։ Մենք շատ վաղուց  խնդրել էինք նրան խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը, և նա այս հայատարարության մեջ անում է դա,- ասել է Մեթյու Բրայզան։

Նա նշել է, որ դրական քայլ է համարում Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե Ղարաբաղի ժողովուրդը պետք է իրեն ավելի անվտանգ զգա և  նորմալ  ապրի։ Մինսկի խմբի Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովն էլ հավելել է, թե միամիտ պետք է լինել հավատալու համար նրան, թե Ալիևը երազում է,  որ Ղարաբաղը դառնա անկախ։

-Նա որպես Ադրբեջանի նախագահ  ասում է այն, ինչի  հույս ունի տեսնելու՝ խնդրի կարգվորման արդյունքում։ Նա խոսել է վերջնական արդյունքի մասին։ Հարցն առջևում է՝ այն չի լուծվի այսօր կամ վաղը։ Գործընթացի արդյունքում Ղարաբաղն ինքը հանրքվեի միջոցով կորոշի իր կարգավիճակը,-ասել է ռուսաստանցի համանախագահը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը